Share |
Գրաֆիկ դիզայնը հաղորդակցման, ոճի և գրաֆիկ պատկերների միջոցով խնդիրների լուծման յուրօրինակ արվեստ է: Գրաֆիկ դիզայներները կիրառում են տարաբնույթ մեթոդներ՝ բառերը, նշանները, պատկերներն ու սիմվոլները միմյանց կապակցելու համար: Վիճակագրական հետազոտությունները ցույց են տվել, որ հաճախորդն ավելի լավ հիշում է ընկերության գրաֆիկ պատկերանշանը և ինֆորմացիան, երբ դրանք ներկայացված են ոգևորող և պատկերավոր նկարների տեսքով: Ուստի ներկայիս մրցակցային պայմաններում առավել քան կարևորվում է գրաֆիկ դիզայնի դերն ու նշանակությունը:

Որպես տերմին, գրաֆիկ դիզայն արտահայտությունն առաջին անգամ հնչեցվել է  Վիլյամ Էդիսոնի կողմից 1992 թ.-ին և հետագայում դարձել 21-րդ դարի գրաֆիկայի աշխարհի անքակտելի առհավատչյան: Հաջողված դիզայն ստանալու համար գրաֆիկ դիզայները պետք է  սովորի  մտածել նկարչի նման: Սակայն գրաֆիկ դիզայնն ավելին է, քան սովորական նկարչությունը: Դա արվեստի  ուրիշ աստիճան է, որը հանդիսանում է որպես բոլորովին նոր միջավայր և իր ազդեցությունն է թողնում մեր կյանքում: Դիզայնի ձևավորման ցուցակը շատ մեծ է և ընդգրկուն, այն ներառում է հարյուրավոր շենքեր, գրքեր, հագուստ, այգեգործի գործիքներ, կահույք, խաղալիքներ, տարատեսակ սիմվոլներ և այլն: Այն ամենը, ինչ մեզ շրջապատում է, դիզայներների աշխատանքն է տարբեր ոլորտներում: Գրաֆիկ դիզայնի իրավիճակային լավագույն լուծումն այն է, որ տեսողական զգայարանով բավարարում է թիրախային շուկային, էսթետիկ է և հաճելի:

Իրականում գրաֆիկ դիզայնը բարդ և ծավալուն գործընթաց է, որն արտահայտում է խնդիրի լուծումը վիզուալ միջոցներով: Գրաֆիկ դիզայնի նպատակը բնավ էլ լավագույն տեսքի ապահովումը չէ, այլ առավել հաճելի, դիպուկ և գունագեղ պատկերների ստեղծումն է, որը ճշգրիտ տեսողական կապ կստեղծի թիրախային լսարանում: 

Գրաֆիկ դիզայնն արտահայտվում է ամսագրերում, գրքերում, լոգոներում, տպագիր գովազդներում, գովազդային վահանակներում, վեբ կայքերում և այլն: Այս պարագայում գրաֆիկ դիզայներն ավելին է, քան սովորական պատկերազարդարողը: Քանի որ դիզայնը գրաֆիկ դիզայների համար հանդիսանում է նպատակային գործողություն և հստակ արդյունք՝ ամրագրված իր մտքում:

Հասարակության ընդհանուր պատկերացման համաձայն, փայլուն և պատկերազարդ գրաֆիկ դիզայնն ասոցացվում է լավ նկարելու ունակությամբ: Սակայն, գրաֆիկ դիզայնը գեղարվեստական տաղանդի անհրաժեշտ արդյունք չէ: Հիմնական գործոնը, որը վերահսկվում է գրաֆիկ դիզայնի միջոցով, դա ստեղծարար և լուրջ գաղափարով հանդես գալն է: 

Դիզայնի ստեղծման սկզբնափուլում շատ կարևոր է հստակորեն հասկանալ սահմանված խնդիրը, որը դիզայներին կուղղորդի գրաֆիկ պատկերի ստեղծման ողջ գործընթացում:  Առաջին հայացքից ակնհայտ թվացող մի պարզ կանոն, որը, սակայն պարզվում է, հաջող դիզայն ստեղծելու համար մեծ խոչընդոտներ է առաջացնում իր ճանապարհին:

Գրաֆիկ դիզայնի ստեղծման գործընթացում բանալիական նշանակություն ունի դիզայների ներշնչանքը: Մասնագետների հավաստմամբ, հարկավոր չէ երկար սպասել ոգեշնչման պահին: Դիզայները ստեղծում է լավագույնը կարճ ժամկետներում, քանի որ սուղ ժամկետները ստիպում են օգտագործել փորձարկված մեթոդներն  ու լավագույն գաղափարները: Հաջող դիզայնն ավելի քան այն է, ինչ մենք գտնում ենք գրավիչ: Եվ իհարկե, ներկայիս ժամանակակից և արագ փոփոխվող կյանքի խայտաբղետ արահետում հաջող դիզայները գնահատվում է ավելին քան հմուտ արվեստագետը: