Share |
Ինտերիերի դիզայնը բնակարանների, գրասենյակների, հյուրանոցների, հանգստյան տների և այլ տարածքների ներքին հարդարանքի ապահովման գործողությունների ամբողջությունն է: Ինտերիերի դիզայնը գեղագիտական երևակայության և արվեստի լայն ասպարեզ է, մեծ դաշտ, որտեղ կարելի է իրականացնել նորաոճ և թարմ մտքեր՝ գեղեցիկը վերածելով հարմարավետի, իսկ հարմարավետը` կատարյալի: Ինտերիերի դիզայնն իր զարգացման ուղիներն ու կիրառության շրջանակներն ընդլայնեց 19-րդ դարի վերջին: Սկզբնական շրջանում ինտերիերի դիզայնն առավելապես հետաքրքրում էր բարձրաշխարհիկ խավի ներկայացուցիչներին: Սակայն արդեն 20-րդ դարի երկրորդ կեսին այն անասելի մեծ հետաքրքրություն առաջացրեց հասարակության բոլոր շերտերի շրջանակներում:

Գեղեցիկ և բարձրաճաշակ ինտերիեր ստեղծելը կախված է մի քանի հանգամանքներից`

•    տարածքի նախագծումից՝  անհատական հատակագծի ստեղծումից
•    ընտրված նյութերի որակից
•    հաջող ընտրված ոճից
•    դիզայների պրոֆեսիոնալ մոտեցումից

Յուրաքանչյուր անհատ ձգտում է ունենալ գեղեցիկ, նորաձև և իհարկե հարմարավետ կացարան, սակայն բնակարանների, տների, քոթեջների, ամառանոցների և այլ տարածքների ձևավորումը շատ բարդ և աշխատատար գործընթաց է: Հաճախ այն պահանջում է ոչ միայն ցանկություն և մեծ էնտուզիազմ, այլև պրոֆեսիոնալ գիտելիքներ և անհատական մոտեցում, քանի որ յուրաքանչյուր տարածք ունի ոչ միայն իր յուրահատուկ նախագիծը, այլ իրեն հատուկ մթնոլորտը: Դա անհրաժեշտ է հաշվի առնել նաև բնակարանին որոշակի ոճ հաղորդելիս: Ինտերիերի ամբողջացման և համալրման գործընթացում դեկորատիվ ձևավորման տարբեր տարրեր են կիրառվում, որոնք լրացնում և ավարտուն տեսք են հաղորդում ինտերիերին: Հիմնականում բնակարանների և գրասենյակների սեփականատերերը համապատասխան գիտելիքների չեն տիրապետում, այդ ժամանակ խիստ անհրաժեշտություն է առաջանում դիմել մասնագետներին՝ ինտերիերի դիզայներներին:

Ինտերիերի պրոֆեսիոնալ դիզայների պահանջարկի տենդենցն աշխարհում սկսեց աճել երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ 1950-ական թվականներին: Պրոֆեսիոնալ դիզայներների աշխատելաոճի համաձայն ոճային աշխատանքներն իրենց համար ոչ միայն զուտ աշխատանք են, այլև սիրելի և անհրաժեշտ զբաղմունք: Դիզայների աշխատանքի բարդ գործընթացն այն է, որ բոլոր գաղափարներն ու լուծումները պետք է համաձայնեցվեն պատվիրատուի պահանջների հետ և կյանքի կոչեն նրա նույնիսկ ամենաքմահաճ ցանկությունները:

Ինչպես ցույց է տալիս համաշխարհային փորձը, պատվիրատուի կողմից դրված բոլոր խնդիրների և նախնական պահանջների որակով և արհեստավարժ լուծման հիմնական գրավականը` ճարտարապետի և դիզայների ճիշտ ընտրությունն է: Այսօր արդեն Հայաստանում զգացվում են ճարտարապետ-դիզայներների ծառայությունների պահանջարկի զգալի աճ:

Ինտերիերի դիզայնում ներկայումս կիրառվում են նուրբ ճաշակով մշակված էսքիզներ և  եռապատկերներ: Բնակարանի հարմարավետության և հանգստի համար կարևոր նշանակություն ունի դրա ներքին կահավորումը, էսթետիկ դիզայնը և գունային ընտրությունը: Շատ հաճախ վառ և պայծառ գույների համադրությունը կարող են խոչընդոտել անհատի կյանքի բնականոն և հանգիստ ընթացքին, ըստ այդմ առավել նախապատվելի է համարվում նուրբ և ճաշակով ընտրված գունային համադրությունների կիրառումը:

* Անուն:
* Էլ. փոստ:
* Հեռախոս:
Հաղորդագրություն: