Share |
Առաջարկում ենք խարհրդատվություն, ուսուցում և քոուչինգ հետևյալ ծառայությունների շրջանակում`


  • Կայքի ներքին օպտիմալացում (Onsite SEO)
  • Կայքի արտաքին օպտիմալացում (Offsite SEO)
  • Սոցիալական Մեդիա Մարքեթինգ (Social Media Marketing)
  • Վճարիր քլիքի դիմաց (Pay-per-click optimization)
  • Բլոգինգ (Blogging)
  • Վեբ վերլուծություն (Web analytics)


Կայքի առաջխաղացումն ու օպտիմալացումը շարունակական և բարդ գործընթաց է, որը տեսանելի և հասանելի է դարձնում տվյալ կայքը մեծամասշտաբ լսարանի համար՝ բնական կամ «օրգանական» որոնման արդյունքում: Որոնողական համակարգերը, որպես թիրախային գործիքներ դիտարկում են ոչ միայն կայք-էջի բովանդակությունը, տեքստային նկարագրերը, բանալի բառերը, որոնք շատ կարևոր ատրիբուտներ են հանդիսանում որոնման ժամանակ, այլև կայքում տեղադրված լուսանկարները, վիդոները, ներքին որոնման արդյունքները և այլն:

Կայքերի առաջխաղացումն ու օպտիմալացումը կայքի բովանդակության և արտաքին մի շարք գործոնների օպտիմալացման գործընթացների ամբողջական համալիր է, որի նպատակը միտված է բարձրացնելու տվյալ կայք-էջի դիրքը որոնողական համակարգերում, երբ կիրականացվեն համապատասխան որոնողական հարցումներ բանալի բառերի շրջանակներում:

Որոնողական համակարգերում  կայքի առաջխաղացման և օպտիմալացման համար առաջնահերթ ուշադրություն է դարձվում տվյալ կայքի կոդային նկարագրին, բովանդակությանը և կառուցվածքին: Դե իհարկե, այս ամենին զուգահեռ աշխատանքներ են տարվում այլ ռեսուրսների կողմից կայքի տեքստը մեջբերելու ուղղությամբ: Նմանատիպ ինտենսիվ աշխատանքները խթանում են կայքի վարկանիշի և դիրքի բարձրացմանը և որոնողական արդյունքների բարելավմանը:

Կայքերի առաջխաղացումն ու օպտիմալացումը, որպես ժամանակակից բիզնեսի առաջխաղացման լրջագույն գործիք, հանդիսանում  է ամենաբարձր արդյունավետություն ապահովող տարբերակներից մեկը: Ինչպես նաև, կայքի որոնողական առաջխաղացումը և օպտիմալացումը հանդիսանում է ինտերնետ-գովազդի կարևոր և անքակտելի բաղկացուցիչ մասը, որը, ինչպես արդեն նշվեց, առանձնանում է իր ազդեցությամբ, արդյունավետությամբ և ծախսերի անհամեմատ մատչելիությամբ:

Որոնողական համակարգերում առաջնային դիրքերում հայտնվելու ցանկալի արդյունքը խոսում է տվյալ կայքի իմիջի ձևավորման մասին: Այդ փաստը մեծապես նպաստում է լսարանի վստահության ձեռքբերման կարևոր գործընթացին: