Share |
Բլոգինգ (Blogging)


Ծառայությունը ներառում է կորպորատիվ բլոգի ստեղծում և վարում.

1. Բլոգի ձևավորում
2. Ակտուալ բովանդակության ստեղծում և տարածում
3. Բլոգի առաջխաղացում որոնման մեխանիզմներում


                                                                    Պայմանագրի նվազագույն ժամկետը՝ 3 ամիս
                                                                    Գինը՝  220,000 դրամ
(ամսական)


Բլոգը ցանցային օրագիր է, պարզ էջ կամ իրադարձությունների ցանցային մատյան, որտեղ մշտապես կատարվում են տեղեկատվության թարմացումներ և հոդվածները տեղադրվում են ըստ ժամանակացույցի: Գրառումներից զատ բլոգում զետեղվում են նաև գրաֆիկական պատկերներ և տեսանյութեր:

Բլոգի տեսակներն են՝

•    Անձնական բլոգ
•    Սոցիալական բլոգ
•    Կորպորատիվ բլոգ
•    Տեքստային բլոգ
•    Ֆոտոբլոգ
•    Երաժշտական բլոգ
•    Վիդեոբլոգ
•    Կոնտենտային բլոգ
•    Մոնիտորինգային բլոգ
•    Մեջբերումներով բլոգ
•    Տամբլոգ
•    Սպլոգ
•    Պլատֆորմային բլոգ
•    Մոբլոգ

Անձնական բլոգը վարվում է մեկ անձի կամ մեկ հեղինակի կողմից: Սոցիալական բլոգը վարվում է մի խումբ մարդկանց կողմից՝ բլոգի տիրոջ կամ մոդերատորների կողմից սահմանված կանոնների համաձայն: Կորպորատիվ բլոգը վարվում է մեկ կազմակերպության անդամների կողմից: Տեքստային բլոգը տեքստեր պարունակող բլոգն է: Ֆոտոբլոգը հիմնականում պարունակում է լուսանկարներ: Երաժշտական բլոգը մեծամասամբ պարունակում է երգեր: Վիդեոբլոգը պարունակում է տեսանյութեր: Կոնտենտային բլոգը հարթակ է, որտեղ հրապարակվում են հեղինակային նյութեր: Մոնիտորինգային բլոգը էջ է, որը պարունակում է հղումներ դեպքի այլ կայքեր: Մեջբերումներով բլոգը մատյան է, որտեղ հատվածներ են մեջբերվում այլ բլոգներից: Տամբլոգը բլոգ է, որի յուրաքանչյուր գրառում ունի որոշակի ֆորմատ՝ հղում, մեջբերում, վիդեո, լուսանկար, երկխոսություն և այլն: Սպլոգը դա սպամ բլոգն է: Պլատֆորմային բլոգը որևէ պլատֆորմի վրա զետեղված բլոգն է: Իսկ Մոբլոգը էջ է, որը վարվում է բջջային կամ շարժողական տեխնիկական միջոցներով:

Բլոգների համար կիրառվող հիմնական պլատֆորմներն են՝ LiveJournal-ը, WordPress.com-ը, Blogger-ը, Facebook-ը, Myspace-ը, Ya.ru-ն, Блоги@mail.ru-ն, Tumblr-ը, Xanga-ն, LiveInternet-ը: Բլոգները դիտարկվում են որպես պաշտոնական կայքերի այլընտրանքներ:

Բլոգն ապահովում է հետևյալ կարևոր առավելությունները՝

•    Շփում և հետադարձ կապ հաճախորդների հետ
•    Համապատասխան և շահագրգիռ այցելուներ դեպի համապատասխան կայք
•    Հետադարձ հղումներ, ավելի բարձր վարկանիշ և տեսանելիություն որոման արդյունքներ առաջին էջերում