Share |
Կայքի ներքին օպտիմալացում (Onsite SEO)


Ծառայությունը ներառում է.


1. Կայքի բիզնես մոդելի մշակում
2. Բանալի բառերի վերլուծություն
3. SEO աուդիտ
4. Կայքի ներքին օպտիմալացում որոնման  մեխանիզմների համար
5. Կայքեջերի մակարդակով փոխարկումների օպտիմալացում
6. Շաբաթական հաշվետվություն

  
                                         Տևողությունը՝ 4 շաբաթ
                                   Ծառայության արժեքը՝ 500 000 դրամ (շաբաթական
)

Գոյություն ունեն որոնման համակարգերի օպտիմալացման (SEO) տարբեր տեսակներ: Կայքի ներքին օպտիմալացումը որոնման համակարգերի օպտիմալացման տարատեսկաներից մեկն է:

Կայքի ներքին օպտիմալացման կազմակերպումն իրենից ենթադրում է, որ  վեբ կայքը անհրաժեշտ է կառուցել այնպես, որպեսզի այն լինի հեշտ գտնվող որոնման համակարգերի կողմից: Կայքը բաղկացած է էջերից, որոնց վերնագրերն ու բովանդակությունը ներառում են բանալի բառեր:

Բանալի բառերը կամ բանալիական բառերը մեծ կարևորությամբ օժտված գործիքներ են, որոնք խթանում են կայքը տեսանելի դարձնելու և առաջնային  դիրքեր զբաղեցնելու կարևորագույն գործընթացին: Ուստի  անհրաժեշտ է ընտրել հնարավորինս ճշգրիտ և դիպուկ բառեր, որոնք առավելագույնս կնկարագրեն Ձեր կայք էջի ընդհանուր բովանդակությունն ու գործունեության սեգմենտը:

Բանալի բառերի ընտրության մարտավարությունը դիտարկվում է որպես կայքի ներքին օպտիմալացման գործընթացի մեկնարկը: Բանալի բառերը տեղադրվում են կայքի բովանդակության և կոդի մեջ: Այդ բանալի բառերի միջոցով հեռանկարային հաճախորդը գտնում է Ձեզ՝  համապատասխան ապրանք կամ ծառայություն փնտրելիս, այնպիսի որոնման համակարգերում ինչպիսիք են` Google-ը, Yahoo-ն, MSN-ը, Yandex-ը, Altavista-ն և այլն:

Հաճախորդների շրջանակներում հաճախ է շահարկվում հետևյալ հարցադրումը. ի վերջո ինչու՞ է իրենց կայքի համար անհրաժեշտ իրականացնել ներքին օպտիմալացում:

Կայքի ներքին օպտիմալացումն անհրաժեշտ է և կարևոր, քանի որ այն`

•    որոնման համակարգերին թույլ կտա հեշտությամբ գտնել և գնահատել Ձեր վեբ կայքը, որը հանդիսանում է
     Ձեր բիզնեսի
     ժամանակակից այցեքարտն ու հաջողության խոսուն գրավականը
•    կպարզեցնի կայքի նավիգացիոն համակարգը` օգտագործման և անհրաժեշտ տեղեկատվություն գտնելու
     համար
•    կբարձրացնի Ձեր բիզնեսի արդյունավետությունը
•    կընդլայնի հաճախորդների շրջանակը
•    կձևավավորի վստահություն հեռանկարային հաճախորդների շրջանակներում



* Անուն:
* Էլ. փոստ:
* Հեռախոս:
Հաղորդագրություն: