Share |
Սոցիալական Մեդիա Մարքեթինգ (SMM)


Ծառայությունը ներառում է.

1. Պրոֆայլների, բրենդային էջերի ստեղծում
2. Բովանդակության մշակում և տարածում
3. Վերլուծական հաշվետվությունների կազմում օնլայն գործիքների և մետրիկաների օգնությամբ

                                                                    Պայմանագրի նվազագույն ժամկետը՝ 3 ամիս
                                                       Ծառայության արժեքը՝ 130 000 դրամ (ամսական)



Սոցիալական մեդիա մարքեթինգը (SMM) վերաբերում է կայք էջերի առաջխաղացման գործընթացին՝ սոցիալական կայքերի միջոցով: Սոցիալական մեդիա մարքեթինգի շրջանակներում շեշտադրվում է կայքի հետաքրքիր բովանդակության ապահովումը, որն էլ տեղադրվում է սոցիալական ցանցերում՝ հետաքրքրություն և մոտիվացիա ստեղծելով ընթերցողների շրջանում: Մարքեթինգի այս տարբերակը մերօրյա բիզնես միջավայրում համարվում է համեմատելիորեն մատչելի և բավականին արդիական ուղղվածություն:

Սոցիալական մեդիա մարքեթինգն իրականացվում է այնպիսի սոցիալական ցանցերի միջոցով ինչպիսիք են` Facebook-ը, Twitter-ը, Linkedin-ը, Youtube-ը, Google Plus-ը և այլն: Սոցիալական ցանցերի միջոցով կարելի է զգալիորեն ավելացնել կայքի այցելությունների քանակը: Սոցիալական մեդիա մարքեթինգի իմաստը կայանում է  հաճախորդներ ներգրավող բովանդակություն ստեղծելու մեջ, որի միջոցով Ձեր ընթերցողները կօգնեն ներկայացնել Ձեր ապրանքը կամ ծառայությունը:

Սոցիալական մեդիա մարքեթինգը հնարավորություն է տալիս Ձեր լսարանին ներգրավել ամբողջ աշխարհում Ձեր բիզնեսի տարածման և առաջարկվող ապրանքի կամ ծառայության ներկայացման գործում: Սոցիալակaն ցանցերի մարքեթինգն օգնում է կապ հաստատել հաճախորդների հետ և այդ հետադարձ կապի արդյունքում ծնվում են նոր մտահաղացումներ:

Ներկայումս սոցիալական ցանցերը շատ կարևոր և անփոխարինելի բիզնես հարթակ են, որտեղ կազմակերպություններն ու անհատները կարող են ազատ հաղորդակցվել իրենց հաճախորդների հետ, լսել նրանց առաջարկներն ու կարծիքները, գովաբանություններն ու բողոքները:

Սոցիալական մեդիա մարքեթինգի կիրառումը Ձեր բիզնեսում կարող է մեծապես խթանել հետևյալ կարևոր գործընթացներին՝

•    Անհատների մասնակցությունը Ձեր կողմից ստեղծված տեղեկատվության տարածման գործընթացում
•    Ձեր ընկերության բրենդը ներկայացնելու հնարավորությանը
•    Ձեր հաճախորդների հետ հետադարձ կապի հաստատմանը

* Անուն:
* Էլ. փոստ:
* Հեռախոս:
Հաղորդագրություն: