Share |
Վեբ վերլուծություն (Web Analitics)


Ծառայությունը ներառում է.


1. Վեբ վերլուծական մոդելի ստեղծում
2. Կայքի կատարողական ցուցանիշների հստակեցում և սեգմենտավորված վերլուծություն
3. Վերլուծական հաշվետվությունների կազմում օնլայն գործիքների և մետրիկաների միջոցով


                                                                                 Ծառայության արժեքը՝ 220 000 դրամ


Վեբ վերլուծությունը կայք էջի շրջանառությունը չափելու և վերլուծական պատկեր տալու գործիք չէ միայն, այն կիրառվում է նաև որպես բիզնես գործիք՝ շուկայի ուսումնասիրության համար, որը խթանում է կայքի արդյունավետության բարձրացմանը: Այս արդյունավետ գործիքը լայնորեն կիրառվում է թե՛ կազմակերպությունների, թե՛ անհատների կողմից:

Վեբ վերլուծությունն իրականացնում է ինտերնետային տվյալների հավաքագրում և վերլուծություն` կայքի այցելությունների, էջադիտումների վերաբերյալ, բացահայտում կարևոր տեղեկություններ: Այն նաև օգտագործվում է կայքի մարքեթինգային ուսումնասիրությունների, այցելությունների տենդենցների վերլուծությունների ժամանակ: Վեբ վերլուծության համար նախատեսված ծրագրային գործիքն օժանդակում է նաև կայքի բովանդակության խթանմանը: Քանի որ կայքի բովանդակությունը տվյալ կայքը վարողի անմիջական արտացոլումն է:

Անհրաժեշտ է ստեղծել յուրահատուկ բովանդակություն, որը կխթանի այցելությունների աճին: Այսինքն, այս գործիքի օգնությամբ հասկանալով և վերլուծելով Ձեր կայքի իրավիճակն ու այցելուների գործողությունները՝ դուք կարող եք իրականացնել կայքի անհրաժեշտ փոփոխություններ և բարելավումներ:

Վեբ վերլուծությունն ու վեբ վերլուծության ծրագրային գործիքները մեծապես կօգնեն Ձեզ իրականացնել վեբ մարքեթինգային ռազնավարություն՝ հետևելով Ձեր կայքի այցելուների գործողություններին: Ծրագրային գործիքի կողմից ընձեռած հնարավորությունների շնորհիվ, Դուք կարող եք տեղեկանալ, թե որ երկրներից են Ձեր կայքի այցելուները, թե որոնք են առավել հաճախ դիտված և այցելված էջերը, թե որ էջում ինչքան ժամանակ է անց կացրել տվյալ այցելուն և այլն:

Ինչպես նաև, վեբ վերլուծությունը հնարավորություն կընձեռի հասկանալ և վերլուծել Ձեր կայքի քլիք հոսքերի մասին տվյալները, ինչպես նաև եզրահանգումներ անել Ձեր կողմից իրականցվող վեբ մարքեթինգային գործողությունների արդյունավետության, հաճախորդների բավարարվածության, կայքի բովանդակության օգտակարության վերաբերյալ:  

Վեբ վերլուծության գործիքի արդյունավետությունը հնարավորություն կտա`

•    Հաշվառել կայք էջի այցելուների քանակը
•    Օպտիմալացնել վեբ կայքը
•    Իրականացնել կայքի ինտերնետ-մարքեթինգային ռազմավարության բարելավում
•    Կատարել բովանդակային հավելումներ
•    Ավելացնել ճիշտ ընտրված բանալի բառեր

* Անուն:
* Էլ. փոստ:
* Հեռախոս:
Հաղորդագրություն: