Share |
Վճարի՛ր քլիքի դիմաց (Pay-Per-Click)


Ծառայությունը ներառում է.

1. Բանալի բառերի վերլուծություն
2. Գովազդի բովանդակության մշակում
3. Մուտքային էջերի օպտիմալացում

 
                                                                           Ծառայության արժեքը՝ 100 000 դրամ



Վճարիր քլիքի դիմաց մարքեթինգային ուղղությունը հանդիսանում է ինտերնետային գովազդի մոդել, որը կիրառվում է կայք էջում ակտիվ շրջանառություն իրականացնելու համար: Այս մոդելի կիրառման արդյունքում գովազդ տեղադրողը յուրաքանչյուր քլիքի դիմաց գումար է վճարում գովազդատուին: Վճարիր քլիքի դիմաց ինտերնետ մարքեթինգային ուղղությունը մարքեթինգի նորագույն նվաճումներից մեկն է, որն ունի հստակորեն մշակված ռազմավարություն:

Ինտերնետ մարքեթինգի այս տարբերակի կիրառման ժամանակ գովազդատուները վճարում են յուրաքանչյուր այցելուի քլիքի դիմաց՝ դրանով իսկ շարժ և հետաքրքրասիրություն ստեղծելով իրենց ապրանքի կամ ծառայության նկատմամբ: Ասվածի ռազմավարական մեխանիզմը հետևյալն է. կազմակերպությունը, որը ցանկանում է գովազդ տեղադրել վճարում է գովազդատու ընկերությանը, ամեն անգամ, երբ իր կայքի այցելուները սեղմում են տեղադրված գովազդային վահանակի վրա: Այստեղից էլ առաջացել է գովազդի ուղղվածության անվանումը՝ վճարել քլիքի դիմաց (pay per click):

Վճարիր քլիքի դիմաց մարքեթինգային ուղղության մատակարարներ են հանդիսանում՝ Google AdWords-ը, Yahoo-ն, Search Marketing-ն և Microsoft adCenter-ը: Ներկայիս մրցակցային պայմաններում, գովազդի այս տարբերակի կիրառությունը հնարավորություն է ընձեռում գովազդը հասանելի դարձնել հեռանկարային հաճախորդների շրջանում:

Գոյություն ունեն որոշակի էական տարբերություններ  սովորական գովազդի և այս տեսակի գովազդի միջև: Ի համեմատ ավանդական գովազդի, վճարիր քլիքի դիմացի դեպքում վճարը կատարվում է այն ժամանակ, երբ այցելուն սեղմում է գովազդային վահանակի վրա և այցելում է պահանջվող կայք էջը: Այդ տեսանկյունից սա բավականին մատչելի և արդյունավետ տարբերակ է համարվում:

Վճարիր քլիքի դիմաց գովազդի կիրառումը Ձեր կազմակերպությանը հնարավորություն կտա՝

•    Ընդլայնել առաջարկվող ծառայության կամ ապրանքի նկատմամբ հետաքրքրություն ունեցող
     հաճախորդների քանակը
•    Ապահովել փոխանակման ավելի բարձր արժեք
•    Առավել մատչելի և արդյունավետ կերպով կազմակերպել Ձեր գովազդային մեսիջը


* Անուն:
* Էլ. փոստ:
* Հեռախոս:
Հաղորդագրություն: