Share |
Կայքի արտաքին օպտիմալացում (Offsite SEO)


Ծառայությունը ներառում է.

1. Կայքի բիզնես մոդելի մշակում
2. Բանալի բառերի վերլուծություն
3. Մրցակցային դաշտի ուսումնասիրություն
4. Հղումների ստեղծում
5. Կայքի և կայքէջերի առաջխաղացում որոնման մեխանիզմներում
6. Վեբ վերլուծական հաշվետվետախտակ և շաբաթական հաշվետվություններ

                                                                      Պայմանագրի նվազագույն ժամկետը՝ 3 ամիս
                                                         Գինը՝ 330 000 դրամ
(ամսական)


Կայքի արտաքին օպտիմալացումն այն կարևորագույն և անհրաժեշտ գործընթանցն է, որը որոնողական համակարգերում նպաստավոր դիրքեր է ապահովում կայքի համար: Ներկայիս մրցակցային պայմաններում, որոնողական համակարգերը, մասնավորապես Google-ը, մեծ ուշադրություն է դարձնում այն հղումների քանակին և նպատակայնությանը, որոնք ուղղված են դեպքի տվյալ կայք:

Որոնողական համակարգերը՝ Google-ը, Bing-ը, Yandex-ը, Altavista-ն և այլն, լցված են այսպես կոչված «սարդերով», որոնք խթանում են որոնողական աշխատանքների կազմակերպմանը: Սարդերն օգնում են որոնման համակարգերին տեղեկություններ հավաքել կայքերի վերաբերյալ: Սարդերը հանդիսանում են խելացի գործիքների կամ ավտոմատացված համակարգեր, որոնք ինդեքսավորման և իրենց բազայում պահպանելու նկատառումներով փնտրում են համապատասխան վեբ էջեր:

Ասվածը միտված է նրան, որ հարկավոր է ջանալ պահանջվող կայք էջը ինդեքսավորելու համար: Երբ կայքը նոր է ստեղծվում, այն դեռևս տեսանելի չէ որոնողական համակարգերի համար, ուստի գրեթե ապարդյուն են դրա փնտրման աշխատանքները: Հետևաբար մեծ անհրաժեշտություն է առաջանում ստեղծել ուղիներ և մշակել ճիշտ մարտավարություն, որը կխթանի ստեղծված կայքի օպտիմալացմանը՝ այն ճանաչելի դարձնելով որոնողական համակարգերի համար: Դրանով պայմանավորված ստեղծված կայքը կլինի հեշտ ճանաչելի որոնողական համակարգերի կողմից:

Կայքի արտաքին օպտիմալացումն արտաքուստ դյուրին, սակայն շատ պատասխանատու և հետևողական աշխատանք պահանջող գործընթաց է: Արտաքին օպտիմալացման շրջանակներում իրականացվում է համապարփակ գործողությունների մի ամբողջական փաթեթ, որոնք իրականացվում են ոչ թե տվյալ կայքի ներսում, այլ կայքից դուրս՝ համացանցի շրջանակներում:

Կայքի արտաքին օպտիմալացման հիմնական նպատակը կայանում է հետևյալում՝ դեպի մեր կայք ստեղծել համապատասխան և հուսալի հղումներ և դրանց միջոցով մեր կայք բերել այցելուներ կամ հեռանկարային հաճախորդներ: Այս մարտավարության միջոցով հնարավոր է դառնում ստեղծված վեբ կայքը հասանելի և տեսանելի դարձնել որոնողական համակարգերում:

Կայքի արտաքին օպտիմալացումը հնարավորություն է ընձեռում՝

  • բարձրացնելու կազմակերպության բրենդի ճանաչելիության մակարդակը
  • հեռանկարային հաճախորդներին և լսարանին ներկայացնելու Ձեր առաջարկած ապրանքն ու ծառայությունը
  • ավելացնելու կայքի այցելուների քանակը
  • մեծացնելու ակնկալվող շահույթը
  • ընդլայնելու գործունեության շրջանակները

* Անուն:
* Էլ. փոստ:
* Հեռախոս:
Հաղորդագրություն: