Share |
Բուկլետը տեղեկատվական փոքրիկ գրքույկ է: Սովորաբար այն բաղկացած է լինում 3-4 տեղեկատու էջերից, սակայն հանդիպում են նաև 8-12 էջերից բաղկացած բուկլետների նմուշօրինակներ: Բուկլետների ամենատարածված տեսակներն են՝ երկկողմանի տպագրված մեկ թերթանի բուկլետները և երկկողմանի բուկլետները՝ ներառելով ևս մեկ տեղեկատվական թերթիկ:

Ի համեմատ թռուցիկի և էլեկտրոնային թռուցիկի, բուկլետի տպագրությունը համարվում է ծախսաարդյունավետ տարբերակ: Սակայն, բրոշյուրի, պաստառի և վահանակի համեմատ այն որակվում է որպես բավականին մատչելի և հասանելի տարբերակ:

Շատ կարևոր է և նշանակալից բուկլետի բովանդակության ճշգրիտ և գրագետ կազմումը: Քանի որ ծավալային տեսանկյունից այն զիջում է բրոշյուրին, ուստի այստեղ անհրաժեշտ է զետեղել առավել կարևոր և հակիրճ նկարագրություն, որը ընթերցողին հնարավորություն կընձեռի տեղեկանալ բուն ասելիքի մասին: Բովանդակային նկարագիրը պետք է կազմել այն սկզբունքով, որ նույնիսկ հպանցիկ կերպով բովանդակության հետ ծանոթանալիս ակներև լինի տեղեկատվության տրամադրման բուն իմաստն ու նպատակը:

Ներկայումս բուկլետները տպագրվում են մի փոքր հաստ, փայլուն և որակյալ թղթի վրա: Գործնականում բուկլետները վայելում են առավել լայն կիրառություն և տարածում, քան մնացած տեղեկատվական նմուշօրինակներն ու բրոշյուրները:
* Անուն:
* Էլ. փոստ:
* Հեռախոս:
Հաղորդագրություն: