Share |

Բացիկի պատմությունն ու տեսակները


Բացիկներ նվիրելու ավանդույթը ծագել է Անգլիայում, դեռևս 1790-ականներին: Այնուհետև այդ գեղեցիկ ավանդույթը մեծ տեմպերով տարածվեց ողջ Եվրոպայում և Ռուսաստանում: Այդ ժամանակ բացիկները բավականին թանկ արժեին, ուստի դրանց մեծ նշանակություն և արժեք էր տրվում: Իսկ բացիկ-նվեր ստանալու դեպքում, դրա հետ շատ զգուշավոր էին վարվում, որպեսզի այն չվնասվեր և միշտ հիշեցներ գեղեցիկ առիթի մասին:

Անցյալի ավանդույթները շարունակվում են նաև այսօր: Բացիկ նվիրելու ավանդույթը ներկայումս էլ չի կորցրել իր ուրույն արժեքն ու խորհրդավորությունը: Մեր օրերում էլ գեղեցիկ առիթն առավել հիշարժան դարձնելու համար, տոնական նվերը մշտապես ուղեկցվում է շնորհավորական բացիկով: 

Բացիկը պատրաստվում է թղթից կամ այլ նյութերից՝ հատուկ շարժառիթով մարդկանց կամ կազմակերպություններին շնորհավորելու համար: Բացիկները կարող են լինել տարբեր գույների, չափսերի և տարբեր ձևերի՝ միակողմ, երկկողմ, եռակողմ և այլն: 


Մեր բացիկները
Մեր ընկերությունն առաջարկում է հատուկ կորպորատիվ բացիկներ, որոնք էապես տարբերվում են սովորական բացիկներից: Կորպորատիվ բացիկներն ապահովում են խիստ անհատական մոտեցում յուրաքանչյուր առիթին և անհատին: Մեր կողմից առաջարկվող հատուկ բացիկ-քարտերն իրենց մեջ ամփոփում են այն անձի կամ կազմակերպության առանձնահատկություններն ու առավելությունները, որոնք ընդգծվում են բացիկում՝ արտահայտված գրաֆիկական պատկերների և տեքստերի միջոցով: 

Մենք ուրախ ենք ներկայացնելու շուկայում դեռևս գոյություն չունեցող բոլորովին նոր ծառայություն, որը կրում է խիստ անհատական մոտեցում յուրաքանչյուր  պատվերի նկատմամբ: Առաջարկող ծառայության համաձայն, դուք կարող եք պատվիրել շնորհավորական բացիկներ ամենատարբեր առիթներով, որոնք առավելագույնս կընդգծեն հոբելյարի անհատականությունը կամ եթե կազմեկերպության համար է նախատեսված բացիկը՝ ապա կազմակերպության իմիջն ու ձեռագիրը: 

Յուրաքանչյուր անհատ ունի գնահատված լինելու և հասարակության մեջ առանձնանալու բնական ձգտում: Ուստի պարգևեք ձեր սիրելիներին և մտերիմներին գնահատված և առանձնացված լինելու այս աննախադեպ և օրիգինալ բերկրանքը:

Առավել տարածված բացիկների չափսերն են՝ 11x21սմ, 4.8x21սմ, 14.5x19.2սմ, 14.8x10.5սմ, 16x11սմ, 16x16սմ, 11.5x17սմ, 14.3x14.3սմ:

Բացիկներ պատվիրելու համար կարող եք զանգահարել՝ +374 10 20 77 47 հեռախոսահամարով կամ Ձեր հարցերը հղել ներքոնշյալ էլ. հարցման տեսքով:
* Անուն:
* Էլ. փոստ:
* Հեռախոս:
* Հաղորդագրություն: