Share |
Բրոշյուրը թռուցիկ է կամ փոքրիկ գրքույկ՝ որևէ կազմակերպության, իրադարձության կամ ծրագրի մասին տեղեկատվություն տրամադրելու համար: Բրոշյուրները հիմնականում օգտագործվում են թիրախային լսարանին կազմակերպության գործունեության և ծառայությունների մասին տեղեկատվություն տրամադրելու համար:

Կառուցվածքային տեսանկյունից բրոշյուրը բազմաթիվ էջերից բաղկացած տեղեկատվական գրքույկ է: Բրոշյուրների տպագրությունը համարվում է հաղորդակցության ծախսարդյունավետ միջոց, որի միջոցով հանրությունը տեղեկատվություն է ստանում, իսկ ապատեղեկատվությունը սահմանափակվում է:

Ի համեմատ սովորական թռուցիկների, բրոշյուրները տպագրվում են առավել որակյալ, հաստ և փայլուն թղթի վրա: Ոչ պակաս կարևոր է նաև բրոշյուրի բովանդակային մասը: Նախ պետք է ապահովել կարդացողի հետաքրքրությունը` կազմի միջոցով: Այնուհետև  հարկավոր է հետաքրքրություն առաջացնել ներկայացվող տեքստի, նկարների, դիզայնի և  այլնի միջոցով: Դրանից հետո ցանկություն կառաջանա ստանալ լրացուցիչ տեղեկատվություն, իսկ վերջում պետք է կոչ արվի կոնկրետ գործողության:

Գործողության միջոցով թիրախային խմբի ներկայացուցիչը կամ պարզապես կարդացողը կտեղեկացվի գործընթացին՝ իր կողմից ազդելու հնարավորությունների մասին: Տեղեկատվությունը պետք է ցույց տրվի այնպես, որ կարդացողն այն արագ հայացքով զննելու հնարավորություն ունենա: Ինչպես և մնացյալ բոլոր տեղեկատվական տպագիր նմուշօրինակները, այնպես էլ բրոշյուրը պետք է ունենա անուն, ինչպես նաև ներառի ներկայացվող կազմակերպության կոնտակտային տվյալները՝ գործունեության հասցեն, հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստի հասցեն և վեբ կայքի հասցեն: 

* Անուն:
* Էլ. փոստ:
* Հեռախոս:
Հաղորդագրություն: