Share |
Ներկայիս ժամանակակից կյանքի արագ փոփոխվող պահանջներին համահունչ փոփոխվում են նաև գովազդի կազմակերպման միջոցներն ու եղանակները: Ինտերնետ ծածկույթի հասանելիության մեծացման հետ մեկտեղ մեծ զարգացում ապրեցին նաև էլեկտրոնային փոստի միջոցով իրականացվող գովազդային արշավների կազմակերպումը: Ասվածի վառ ապացույցն է հանդիսանում էլեկտրոնային թռուցիկը, որը գովազդի կազմակերպման անհամեմատ մատչելի և քիչ ռեսուրսատար տարբերակ է:

Գովազդային արշավների կազմակերպման գործընթացն էլեկտրոնային թռուցիկների շրջանակներում  իրականացվում է էլեկտրոնային փոստի միջոցով: Հատկանշական է նամակի վերնագրի ընտրության հարցը, որը պետք է հնչի հնարավորինս գայթակղիչ և օգտակար՝ համոզելով և հրահրելով էլեկտրոնային փոստի օգտատիրոջը բաց անել նամակը և ծանոթանալ ներկայացվող բովանդակությանը: Հաջորդ կարևոր բաղադրիչը թռուցիկի ճիշտ բովանդակության կազմումն է: Որքան սեղմ և բովանդակալից լինի էլեկտրոնային թռուցիկի բովանդակությունը, այնքան մեծ կլինի դրա արդյունավետությունն ու հետաքրքրության աստիճանը:

Բովանդակությունից զատ էական նշանակություն ունի նաև էլեկտրոնային թռուցիկի գրաֆիկ լուծումն ու պատկերային ընտրությունը: Ճիշտ ընտրված նկարը մեծ տպավորություն և հետաքրքրություն կարող է առաջացնել պոտենցյալ հաճախորդների շրջանում:

էլեկտրոնային թռուցիկների արդյունավետությունն ու կիրառելիության մատչելիությունը շատ արդիական են մերօրյա հասարակությունում և օրեցօր կրկնապատկվում ու զարգանում են դրանց օգտագործման մասշտաբները:

* Անուն:
* Էլ. փոստ:
* Հեռախոս:
Հաղորդագրություն: