Share |
Թռուցիկը մեկ տեղեկատվական էջից կազմված թղթի նմուշ-օրինակ է, որը բավականին մատչելի կերպով տարածվում է լայն հասարակության շրջանակներում: Թռուցիկը կարող է լինել ինչպես տպագիր, այնպես էլ էլեկտրոնային:
 
Թռուցիկներն օգտագործվում են կազմակերպությունների, առևտրային ձեռնարկությունների, հոլդինգների, կոնցեռների, ինչպես նաև ֆիզիկական անձանց և անհատ ձեռներեցների կողմից: 

Թռուցիկների տպագրումն ու տարածումը միտված են խթանելու հետևյալ գործընթացները՝ 
• Կազմակերպության ապրանքի կամ ծառայության առաջխաղացում
• Կարևոր ուղերձի կամ հորդորի փոխանցում
• Անիրազեկ քաղաքացիներին տեղեկատվության տրամադրում
• Ապրանքի, ծառայության, միջոցառման, քաղաքական հանրահավաքի, երաժշտական կամ ասմունքի երեկոյի, սպորտային արշավի, փառատոնի մեկնարկի և այլնի գովազդում:

Ի համեմատ գովազդային վահանակի և ցուցապաստառի, թռուցիկը համարվում է  գովազդի կազմակերպման անհամեմատ մատչելի և քիչ ռեսուրսատար տարբերակ:
 
Գոյություն ունեն թռուցիկների տարբեր չափսեր, որոնցից առավել տարածվածներն են հետևյալ չափսերի թռուցիկենրը՝ A4, A5, DL և A6:

* Անուն:
* Էլ. փոստ:
* Հեռախոս:
Հաղորդագրություն: