Share |
Լոգոյի պատրաստման (դիզայնի) գները սկսվում են 30,000 դրամից: Կախված բարդության աստիճանից և աշխատանքի ծավալից՝ գինը, հաճախորդի համաձայնությամբ, կարող է տատանվել խելամիտ սահմաններում:    


Ի՞նչ է լոգոն

Լոգոն գրաֆիկ նշան է, խորհրդանիշ կամ բնութարիչ, որն օգտագործվում է առևտրային ձեռնարկությունների, կազմակերպությունների, հոլդինգների և նույնիսկ ֆիզիկական անձանց կողմից՝ դրա հասարակական ճանաչմանը խթանելու համար: Լոգոները հանդիսանում են զուտ գրաֆիկ լոգոներ կամ պարզապես կազմված են լինում կազմակերպության անունից: 

Տարիների ընթացքում բազմաթիվ նորարարություններ և տեխնոլոգիաներ մեծապես խթանել են լոգոյի ստեղծման, ձևավորման և զարգացման գործընթացներին, այդ թվում նաև՝ մխոց կնիքները, մետաղադրամները, զինանշանները, ջրանշանները և իհարկե տպագրման նորագույն տեխնոլոգիաները:

Առևտրային կազմակերպությունների շատացմանն ու զարգացմանը զուգահեռ մեծացավ նաև կազմակերպության խորհրդանիշ ստեղծելու անհրաժեշտությունը, որով տվյալ կազմակերպությունը կառանձնանար շուկայում՝ իր մրցակից կազմակերպությունների շրջանակներում: Լոգոյի ստեղծման գործընթացին նպաստեցին նաև գեղեցիկ արվեստների զարգացումը:

Լոգոյի արտաքին տեսքի մշակումը շատ կարևոր և պատասխանատու գործընթաց է: Այն որակվում է, որպես լոգոյի ստեղծման թերևս ամենաբարդ փուլը: Լոգոն համարվում է կազմակերպությունը բնորոշող ամենակարևոր բնութագրիչը, ուստի դրա յուրաքանրյուր մասնիկ, յուրաքանչյուր ատրիբուտ պետք է համահունչ և ներդաշնակ ընտրված լինի: Լոգոյում յուրաքանչյուր գիծ, յուրաքանչյուր մասնիկ պետք է իր նշանակությունն ու արժեքն ունենա: Լոգո դիզայնի մասնագետների պահանջարկի խիստ ձևավորումը տեղի ունեցավ դեռևս մի քանի տասնամյակ առաջ՝ 1650թ. Միացյալ Նահանգներում: Պահանջարկի կարևորությունն ու անհրաժեշտությունը փոխանցվեցին նաև մեր օրեր՝ կարևորելով լոգո դիզայներների մասնագիտական պահանջարկը շուկայում:

Շատ հաճախ լոգոյի ընտրության և արտաքին տեսքի ձևավորման գործընթացը նույնքան բարդ է, որքան հենց կազմակերպության անվան ընտրությունն է: Հաջող ընտրված լոգոն դիտարվում է, որպես կազմակերպության մարկետինգային ռազմավարության վառ գրավականը: Լավ և հաջող լոգո ստեղծելու համար պետք է իրազեկ լինել տվյալ կազմակերպության գործունեության, առաքելության և նպատակների մասին:

Ներկայումս աշխարհին հայտնի են մի շարք կազմակերպություններ, որոնք մեծ ճանաչում և հռչակ են վայելում հանրության շրջանակներում հենց իրենց լոգոյի միջոցով: Ասվածի վառ ապացույց են հանդիսանում հետևյալ մի քանի հայտնի ընկերությունների լոգոները՝ Adidas, Google. Coca-cola, Pepsi, Microsoft, Apple, Facebook և այլն:

* Անուն:
* Էլ. փոստ:
* Հեռախոս:
Հաղորդագրություն: