Share |
Պաստառը տպագրված թղթի տեղեկատվական նմուշօրինակ է, որը սովորաբար փակցվում է պատին: Բովանդակության տեսանկյունից այն իր մեջ ներառում է թե տեքստային, և թե գրաֆիկ տարրեր: Պաստառները ստեղծվում են այն առաքելությամբ, որ ամենակարևոր տեղեկատվությունն ու գրաֆիկ նկարագիրն անմիջապես հասանելի դարձնեն մարդուն: 

Պաստառներն օգտագործվում են ամենատարբեր նպատակներով՝ սկսած գովազդային սովորական արշավների քարոզից, ընդհուպ մինչև ամենակարևոր իրադարձություններն ու միջոցառումները:

Պաստառը պետք է լինի հասարակ, հասկանալի, արտահայտիչ և հստակ դրված խնդիրների լուծում տա: Ընտրված գրաֆիկ պատկերը, կազմված տեքստը և տառատեսակը պետք է խոսեն պաստառի ընդհանուր գաղափարի մասին:

Պաստառի ստեղծման պատմությունը բավականին հին ակունքներ ունի: Այն որպես գրաֆիկ արվեստի յուրահատուկ տեսակ ձևավորվել է դեռևս 19-րդ դարի երկրորդ կեսից: Մինչ պաստառի լիարժեք ձևավորումն ու տարանջատումը, պաստառ էին համարում մեծ չափերի շրջանակներում պատրաստվող գրավյուրաները: Ձևավորման սկզբնափուլում պաստառները միագույն էին՝ սև և սպիտակ: Հետագայում, բարձրակարգ տեխնոլոգիաների սրընթաց զարգացմանը զուգահեռ, փոխվեցին նաև պաստառների տպագրման և պատրաստման սկզբունքները: Այդուհանդերձ սկսեցին տպագրվել առավել որակյալ և գունավոր պաստառներ: 

Պաստառի առաքելությունը միտված է կոնկրետ ուղղությամբ՝ տեղեկատվության հաղորդումը լայն հասարակության շրջանում: Շատ հաճախ այդ տեղեկատվությունը հանդիսանում է գովազդային մեսիջ, ըստ այդմ պաստառը որակվում է որպես գովազդային պաստառ: Ներկայում մեծ տարածում և պահանջարկ ունեն հենց գովազդային պաստառները: 

Գովազդային պաստառներից զատ լինում են նաև այլ տեսակի պաստառներ, ինչպիսիք են՝ աֆիշները և քաղաքական պաստառները: Աֆիշը տեղեկատվական պաստառ է, որը բարձրաձայնում է միջոցառման, ֆիլմի կամ թատերական ներկայացման մասին: Այն տպագրվում է որակյալ թղթի վրա և արտահայտվում է գեղարվեստական պատկերավոր արտահայտչամիջոցներով: Իսկ քաղաքական ուղղվածությամբ պաստառները շատ ավելի սուր և դիպուկ նկարագրեր են պարունակում:

Գովազդային հզոր գործիք լինելուց բացի, պաստառներն օժտված են նաև գեղարվեստական լեզվի նուրբ առանձնահատկություններով: Եվ բոլորովին էլ պատահական չէ, որը պաստառային արվեստը համարվում է կերպարվեստի ճյուղերից մեկը: 

* Անուն:
* Էլ. փոստ:
* Հեռախոս:
Հաղորդագրություն: