Share |
Գովազդային հսկա վահանակը գովազդի ներկայացման առավել ժամանակակից և ծախսատար միջոց է: Գովազդային վահանակները փակցվում են քաղաքի փողոցներում և մայրուղիներում՝ մեծ սյուների վրա: Գովազդի կազմակերպման այս տարբերակը ռացիոնալ միջոց է գովազդի բուն հաղորդագորությունը լայն հասարակությանը ներկայացնելու համար:

Գովազդային արշավների կազմակերպումը գովազդային վահանակների միջոցով գնահատվում է որպես մարկետինգային ժամանակակից մոտեցում: Ներկայիս կազմակերպություններն իրենց ապրանքանիշերի առաջխաղացումն ապահովելու համար առավել հաճախ նախապատվում են հենց այս տարբերակը:

Գովազդային վահանակներն օժտված են առանձնահատուկ մեդիա ռազմավարությամբ: Վահանակներում զետեղվում են այն ամենակարևոր տեղեկատվական հաղորդագրությունները, որոնք պետք է անմիջականորեն համակեն ընթերցողին: Այդ հաղորդագրությունների շարքում կարող են լինել կարգախոսներ, հրահանգիչ գործողություններ, տվյալ ծառայություն-փաթեթի առաքելությունը և այլն: Այսինքն վահանակի վրա զետեղված տեղեկատվությունը պետք է լինի հնարավորինս հակիրճ, մեծ տառաչափերով՝ հեռավորությունից տեսանելիությունն ապահովելու համար և իհարկե բովանդակալից:

Հատկանշական դեր է զբաղեցնում գովազդային վահանակի արտաքին տեսքը՝ դիզայնը, որը մասնագետների հավաստմամբ հանդիսանում է մարդուն գրավելու ամենախորամանկ բանալին: Վահանակի արտաքին տեսքի մշակման ժամանակ կարող են օգտագործվել ինչպես վառ, այնպես էլ թույլ արտահայտված և նուրբ գույներ: Գույների ընտրությունը բնականաբար զուգադրվում է տեղեկատվական տեքստի և գովազդվող ապրանքանիշի առանձնահատկությունների հետ:
Գովազդային տպագիր վահանակից բացի լայն կիրառություն ունի նաև թվային վահանակը, որը հանդիսանում են ժամանակակից թվային մարկետինգի ամենախոսուն գրավականը: Թվային վահանակները պատրաստվում են համակարգչային ծրագրերի միջոցով: Տեղադրվում են վեբ կայքերում և պարունակում են անիմացիոն գեղեցիկ տարրեր:

* Անուն:
* Էլ. փոստ:
* Հեռախոս:
Հաղորդագրություն: