Share |
Օրացույցը հստակորեն մշակված համակարգ է, որը մարդկանց հնարավորություն է ընձեռում օրերը սոցիալական, կրոնական, վարչական և մի շարք այլ նպատակներով կազմակերպելու և կանոնակարգելու համար: Այդ նպատակները պլանավորվում և ի կատար են ածվում ժամանակային ինտերվալների մեջ, ինչպիսիք են՝ օրը, շաբաթը, ամիսը և տարին: Օրացույցներ ստեղծվել և կիրառվել են դեռևս անհիշելի ժամանակներից՝ տարբեր քաղաքակրթություններում և տարբեր հասարակությունների կողմից: Շատ հաճախ օրացույցները տարբերվում էին միմյանցից իրենց կառուցվածքով և նշանակությամբ:

Համաշխարհային օրացույցը ընդունվել է դեռևս 16-րդ դարում:  Ըստ համաշխարհային օրացույցի կառուցվածքի և ըստ տոմարի տարվա առաջին ամիսը ճանաչվել է հունվարը, իսկ ամիսները կոչվել են հռոմեական անուններով: Ներկայիս տարվա բաժանումը ըստ տասներկու ամիսների գոյություն ունի ավելի քան երկու հազար տարի։ Այն մեզ է հասել Հուլյան օրացույցից: Ինչպես հայտնի է, հռոմեացիների Նոր տարին սկսվում էր գարնանը, և ամիսները սկզբում պարզապես համարակալվում էին. առաջինն այն ամիսն էր, որը հիմա կոչվում է մարտ։ Բայց ժամանակի ընթացքում միայն չորս ամիս մնացին թվական անուններով։ Այսինքն յոթերորդից մինչև տասներորդը ներառյալ՝ սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր: Իսկ մնացած բոլոր ամիսները վերանվանվեցին։ 

Օրացույցները լինում են ինչպես  տպագիր, այնպես էլ էլեկտրոնային: Ներկայիս ժամանակակաից կյանքի բոլոր սարքավորումներն ու տեխնիկական ատրիբուտներն իրենց մեջ կրում են օրացույցային հնարավորություն: Իսկապես, ներկայումս դժվար է պատկերացնել որևէ հեռախոս, համակարգիչ կամ պլանշետ, որում տեղադրված չլինի էլեկտրոնային օրացույցի հնարավորությունը:

Գոյություն ունեն նաև արևային և լուսնային օրացույցներ, որոնք էապես տարբերվում են մեր սովորական օրացույցներից: Արևային և լուսնային օրացույցներն ասոցացվում են արեգակի և լուսնի պտույտների և շրջափուլերի հետ:

* Անուն:
* Էլ. փոստ:
* Հեռախոս:
Հաղորդագրություն: