Share |
Հագուստի դիզայնն արվեստի առանձնահատուկ ճյուղ է, որը հագուստի ձևավորման, ոճի ստեղծման, էսթետիկայի համադրման և աքսեսուարների ընտրության համալիր ամբողջականությունն է: Հագուստի դիզայնն արվեստի այն ճյուղն է, որը նախատեսված է ստեղծագործ և նորարարական մտքերով լցված մարդկանց համար: Մարդիկ, արվեստագետներ, ովքեր սիրում են մշտապես լինել յուրահատուկ, անհատական. տարբերվել բոլորից և իհարկե օժտված են վառ երևակայությամբ:

Հագուստի դիզայնի ժամանակակից աշխարհում առանձնացվում են դիզային երկու հիմնական ուղղություններ՝

•    Haute couture
•    Ready-to-wear

Հագուստի դիզային haute couture-ի հավաքածուները նախատեսված չեն լայն սպառողական մասսայի համար: Դրանք նեղ շրջանակների համար նախատեսված և կոնկրետ հաճախորդներին վերաբերող հավաքածուների նմուշօրինակներ են, որոնք էապես առանձնանում են ոճային յուրահատկությամբ և որակով: Ներկայումս աշխարհի տարբեր երկրներում գործում են նորաձևության տներ և հագուստ դիզայնի կենտրոններ, սակայն Փարիզը համարվում է haute couture-ի խորհրդանիշն ու մայրաքաղաքը:

Հագուստի դիզայնի մյուս ուղղությունը վերաբերում է ready-to-wear ճյուղին, որը զգալիորեն տարբերվում է նախորդ ուղղվածությունից: Ի տարբերություն haute couture-ի, ready-to-wear-ի հավաքածուները ստեղծվում են լայն սպառողական շուկաների համար և դիզայնը կատարվում է բոլոր հնարավոր չափսերի համար:

Հագուստի դիզայնի ստեզծման փուլում անհրաժեշտ է ուշադրության արժանացնել մի շարք կարևոր մանրուքներ, որոնք հանգեցնում են ամբողջական իմիջի կերտմանը: Նախ և առաջ անհրաժեշտ է հաշվի առնել մարդկային համաչափությունները, կառուցվածքը, այնուհետև գունային համադրությունները, ռիթմը, տենդենցները, աքսեսուարների ընտրությունը,  գույնի տեսողական ընկալումը և իհարկե ստեղծագործ երևակայությունը:

Այս ասպարեզում շատ կարևոր է կարողանալ ստեղծել սեփական յուրահատուկ ոճը, որով հնարավոր կլինի տարբերվել այլ արվեստագետներից և ուրույն տեղ զբաղեցնել թե տեղական, թե միջազգային շուկաներում:

Հագուստի դիզայներների կարևորագույն հմտություններից է հագուստի ճիշտ համադրումը մարդու կազմվածքի հետ: Քանի որ ճիշտ կարված և համապատասխան աքսեսուարներով համալրված հագուստը կարող է զգալիորեն քողարկել ցանկացած կազմվածքի թերությունները և ընդգծել առավելությունները:

* Անուն:
* Էլ. փոստ:
* Հեռախոս:
Հաղորդագրություն: