Share |
Ֆլեշ վահանակները գովազդային վահանակներ են, որոնք օգտագործում են տեղեկատվական տեխնոլոգիաներ և համակարգչային հատուկ ծրագրեր՝ անիմացիոն, ձայնային և այլ ինտերակտիվ ֆունկցիաներ ստանալու համար: Այս ամենը միտված է ծառայելու կոնկրետ սահմանված նպատակի՝ գրավել պոտենցյալ հաճախորդների ուշադրությունն ու հետաքրքրասիրությունը:

Ֆլեշ վահանակները լինում են տարբեր չափսերի և ձևերի՝ ուղղանկյուն, քառակուսի, շրջանաձև, ամբողջական երկայնքով և այլն: Դրանք տեղադրվում են վեբ կայքի կամ պորտալի ամենատարբեր հատվածներում և պարբերաբար ցուցադրում են գովազդվող արտադրանքը, ծառայությունը կամ առաջարկը:

Ֆլեշ վահանակների ստեղծման ժամանակ դիզայներներն ու ծրագրավորողները պետք է հաշվի առնեն հետևյալ շատ կարևոր հանգամանքը. ծավալային տեսանկյունից վահանակի միջոցով գովազդվող տեղեկատվությունը պետք է լինի հնարավորինս սեղմ և բովանդակալից: Այս կանոնը բխում է այն փաստից, որ այցելուն չունի շատ ժամանակ ծախսելու վեբ կայքի այցելության վրա: Ուստի նրա կարճաժեմկետ այցի ժամանակ պետք է կարողանալ հնարավորինս տպավորիչ և ուշագրավ ազդեցություն գործել:

Շատ հաճախ ֆլեշ վահանակները գովազդվում են անձայն՝ չխաթարելով վեբ կայքի հիմնական տպավորությունն ու առաքելությունը: Սակայն, վեբ կայքի հետ ունեցած պայմանավորվածության համաձայն դրանք կարող են լինել նաև հնչյունային էֆֆեկտներով:

Իրականում ֆլեշ վահանակը սովորական ստանդարտ վահանակ է՝ շարժական, ձայնային և այլ ինտերակտիվ հնարավորություններով օժտված: Ֆլեշ վահանակներն առավել ուշագրավ և տեսանելի դարձնելու նկատառումներով՝ դրանք երբեմն պատրաստվում են վառ գունային լուծումներով և տեղադրվում են կայք էջերի առավել ուշագրով և տեսանելի հատվածներում:

* Անուն:
* Էլ. փոստ:
* Հեռախոս:
Հաղորդագրություն: