Share |
Վեբ կայքն էլեկտրոնային փաստաթուղթ է, որը հանդիսանում կազմակերպությունների և անհատների ժամանակակից այցեքարտը: Հասարակության համար հասանելի բոլոր վեբ կայքերը միասին համարվում են “Համաշխարհային սարդոստայն” (World Wide Web):

Ըստ նշանակության և բովանդակության, վեբ կայքերը դասակարգվում են տարբեր խմբերի՝

•    Անձնական վեբ կայքեր
•    Առևտրային վեբ կայքեր
•    Կառավարական վեբ կայքեր
•    Շահույթ չհետապնդող կազմակերպությունների վեբ կայքեր

Կոնկրետ անհատների և կազմակերպությունների պատկանող վեբ կայքերն անմիջականորեն առնչվում են կոնկրետ թեմայի կամ նպատակի: Դրանք, սովորաբար հետապնդում են ի վերուստ սահմանած կոնկրետ տեսլական և նպատակներ: Ներկայիս մրցակցային պայմանները պարտավորեցնում են ստեղծել հնարավորինս գրագետ և բովանադակալից կայք:

Դրա համար անհրաժեշտ է հետևել մի շարք ռազմավարական քայլերի ընթացքին, որոնք կհանգեցնեն ցանկալի արդյունքի: Կայքի գրագետ պատրաստման համար անհրաժեշք է կիրառել հետևյալ ռազմավարական քայլերի հաջորդականությունը՝

•    ծանուցողական հարցազրույց և թրեյնինգ հաճախորդի հետ, որի ընթացքում բացահայտվում են
     հաճախորդի պահանջներն ու ցանկությունները, կազմվում է աշխատանքային պլանը և
     սահմանվում է կատարման ժամանակացույցը
•    վեբ կայքի դոմեյնի ընտրությունը
•    վեբ կայքի էջերի քանակի և բովանդակության որոշումը
•    որակյալ և ճիշտ նկարների ընտրությունը
•    կայքի նավիգացիոն համակարգի ապահովումը
•    դիզայնի յուրօրինակ և գունային նուրբ համադրումը
•    հոսթինգի կազմակերպումը

Նշված բոլոր կետերն ունեն իրենց մեծ կարևորությունն ու դերը: Բավականին մեծ նշանակություն ունի վեբ կայքի առաջին էջի կամ home page-ի ձևավորման աշխատանքները և կայքի ստեղծման համար ծրագրավորման լեզվի ընտրությունը:

Բովանդակության բազմազանությունը կարող է հարստացնել կայքը, սակայն մյուս կողմից կայքի ստեղծման աշխատանքներին շատ մարդկանց ներգրավելը կարող է բարդացնել դրա կառավարման  գործընթացը: Արդյունավետ է ընտրել մարդկանց փոքր, սակայն ինտենսիվ կերպով աշխատող խումբ, որը պատասխանատու կլինի նյութերի հավաքագրման և խմբագրման համար:

Ինչ վերաբերում է հոսթինգին, ապա անհրաժեշտ է գտնել մի այնպիսի հուսալի կազմակերպություն, որը կապահովի առցանց համակարգ` կայք էջերը, պատկերները, ֆայլերը, տեսանյութերն ու այլ նյութերը պահպանելու և համացանցում դրանք հասանելի դարձնելու համար:



* Անուն:
* Էլ. փոստ:
* Հեռախոս:
Հաղորդագրություն: