Share |
Լանդշաֆտի դիզայնը դիզայնի առանձին և արդիական ճյուղ է, որը գեղարվեստորեն միավորում է բնությունն արվեստի հետ: Լանդշաֆտի դիզայնի ոճավորմամբ զբազվում են ինտերիերի դիզայներ-ճարտարապետները: Ինտերիերի դիզայներ-ճարտարապետը կենտրոնանում է լանդշաֆտների հատակագծման տեխնիկական խնդիրների և դրանց ծավալատարածական վերափոխման պատասխանատու գործընթացների վրա:

Լանդշաֆտների  գեղեցիկ, ստեղծագործ ճաշակով և որակով ձևավորման համար հարկավոր են դիզայներ-ճարտարապետի հետաքրքիր և ստեղծագործ մտքերը, ինչպես նաև նրա հաճելի և յուրօրինակ տրամադրությունը: Սրանք են այն հիմնական հատկանիշները, որոնք բնութագրում են դիզայների ստեղծագործական պրոֆեսիոնալիզմն ու դիզայներական աշխատանքի որակը:

Լանդշաֆտի դիզայնը, հանդիսանալով դիզայնի առանձին ճյուղ, շատ նուրբ և ճշգրիտ մոտեցում է պահանջում:  Մինչ լանդշաֆտի հատակագծումն ու ծավալատարածական վերափոխումը, անհրաժեշտ է էապես զգալ լանդշաֆտի դիզայնի ընդհանուր կոնցեպտը և ամբողջովին ներթափանցել մշակվող ոճի մեջ: Այնուհետև հստակեցնել լանդշաֆտի հատակագիծը, դեկորավորման միջոցները և ներդաշնակ լուծումներ առաջադրել տվյալ տարածքի համար:

Սակայն, վերոնշյալ հատկանիշներն ամբողջովին թերի և անկատար կլինեն, եթե դիզայներ-ճարտարապետը չունենա ստեղծագործական համապատասխան ունակություններ, պատկերավոր մտածողություն և վառ երևակայություն: Այս պարագայում շատ արդիական և իրատեսական է համարվում դիզայնի աշխատանքների համադրումը կոմպոզիցիայի դեկորավորման հետ, որը սակայն լանդշաֆտի դիզայնի ամբողջացման վերջին գեղագիտական ատրիբուտն է հանդիսանում:

* Անուն:
* Էլ. փոստ:
* Հեռախոս:
Հաղորդագրություն: